ԱԳ նախարար․ Բաց է մնում ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքի ներխուժման հարցը![]() 10 հունիսի 2022 - 15:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի ներխուժմանը ՀԱՊԿ-ի արձագանքման խնդրին, ասել է, որ այդ հարցը միչև հիմա բաց է մնում։ «Հունվարին կազմակերպությունը ժամանակին արձագանքեց Ղազախստանի իրադարձություններին։ Բայց մինչև հիմա բաց է մնում ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքի ներխուժման հարցը` 2021-ի մայիսին»,– ասել է Միրզոյանը` ներկայացնելով նիստի ընթացքում քննարկված հարցերը, որոնց թվում է եղել նաև ՀԱՊԿ արագ արձագանքման մեխանիզմների թեման, գրում է Sputnik Արմենիան։ «Սկզբում նեղ, ապա և ընդլայնված կազմով մենք ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հետ քննարկել ենք միջազգային ու տարածաշրջանային անվտանգային միջավայրի տենդենցները, շոշափել ենք նաև ՀԱՊԿ–ի ճգնաժամային արձագանքման մեխանիզմների թեման, որը, ինչպես գիտեք, հանդիսանում է հայկական նախագահության առաջնահերթությունը»,– ասել է ԱԳ նախարարը։ Միրզոյանը վերահաստատել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում ՀԱՊԿ–ի հետ նախաձեռնողական համագործակցությանը։ 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք։ Նրանք գտնվում են, մասնավորապես, Սյունիքի Սև լճի շրջանում՝ փորձելով ամրապնդվել այնտեղ, ինչպես նաև Գեղարքունիքի մարզում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |