Վրաստանի ազգային փոքրամասնությունները քաղաքական կուսակցություն են ստեղծել 7 ապրիլի 2009 - 22:59 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի իրավապաշտպան կազմակերպությունների եւ ազգային փոքրամասնությունների «Իրավահավասարություն» դաշինքը վերափոխվել է քաղաքական կուսակցության: Կուսակցության ստեղծման նպատակն է նեգրավել Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին երկրի քաղաքական կյանքի մեջ, ասել է նախաձեռնող խմբի ղեկավար եւ հավանաբար կուսակցության նախագահ Մայա Չիգոեւա-Ցաբոշվիլին: Նրա խոսքերով, պետությունը պարտավոր է հարգել յուրաքանչյուր քաղաքացու պատիվն ու արժանապատվությունը, անկախ նրա ազգային եւ կրոնական պատկանելությունից: «Այսօր Վրաստանը կանգնած է մեծ մարտահրվերի առջեւ: Երկրում քաղաքական, տնտեսական ու սոցիալական ճգնաժամ է: Այդ պատճառով երկրում բնակվող մարդիկ, որոնց համար Վրաստանն ուղղակի տարածք չէ, պարտավոր են իրենց ներդրումն ունենալ պետության կառուցման գործում»,-նշել է Չիգոեւա-Ցաբոշվիլին: Կուսակցությանը կանդամակցեն վրացիներ, հայեր, օսեր եւ այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, հաղորդում է TrendNews-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |