Առաջարկ. Նվազեցնել ԱՊՊԱ չունենալու համար տուգանքները![]() 10 հունիսի 2022 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Առաջարկվում է նվազեցնել առանց ԱՊՊԱ պայմանագիր ավտոմեքենա վարելու համար սահմանված տուգանքները: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Նախագծի համահեղինակ Արմեն Խաչատրյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է` եթե վարչական իրավախախտումը հայտնաբերելու պահից 48 ժամվա ընթացքում իրավախախտը վերացնում է խախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տուգանքի 75 տոկոսի չափով վճարման պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին ներկայացնում է համապատասխան ապացույց։ Հարկավոր է ներկայացնել տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կամ ներկայացման պահից 24 ժամվա մեջ ուժի մեջ մտնող պայմանագիր: Խաչատրյանը տեղեկացրել է, որ կառավարությունն առաջարկել է 48 ժամը դարձնել 24 ժամ, ինչը հեղինակներն ընդունել են: Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նախագիծը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Քրիստինե Պողոսյանը և Լիլիթ Կիրակոսյանը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |