Դոլարի փոխարժեքը ՀՀ բանկերում շարունակում է նվազել

Դոլարի փոխարժեքը ՀՀ բանկերում շարունակում է նվազել

PanARMENIAN.Net - Դոլարի փոխարժեքը ՀՀ բանկերում շարունակում է նվազել։

Rate.am-ի տվյալներով, հունիսի 10-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ առքի նվազագույն գինը 410 դրամ է, վաճառքինը՝ 420 դրամ, դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 417 դրամ է, վաճառքի դեպքում ՝ 427 դրամ:

Հունիսի 8-ի համեմատ դոլարն արժեզրկվել է 3.89 դրամով:

Եվրոյի միջին փոխարժեքը 434.62 դրամ է, որը հունիսի 8-ի համեմատ արժեզրկվել է 3.42 դրամով, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 446 դրամ։

Ինչ վերաբերում է ռուսական ռուբլուն, բանկերում միջին փոխարժեքը կազմում է 6.56 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը 7.15 դրամ է։

Դոլարի և եվրոյի փոխարժեքը ՀՀ շուկայում կտրուկ բարձրացել էր Ուկրաինայում պատերազմի առաջին օրերին՝ մեկ դոլարի փոխարժեքը 525-535 դրամ էր։ Մարտի 15-ին դոլարը վաճառվում էր առավելագույնը 515 դրամով։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---