2024-ի հունվարի 1-ից նախաքննությունը կիրականացնեն Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները![]() 11 հունիսի 2022 - 13:17 AMT PanARMENIAN.Net - 2024 թվականի հունվարի 1-ից նախաքննությունը կիրականացնեն Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները, իսկ Պետական եկամուտների կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության քննչական ստորաբաժանումները կդադարեցնեն իրենց գործունեությունը: Ազգային ժողովի կողմից հավանության է օրենսդրական նախաձեռնությանը։ Փոփոխությունը կկատարվի փուլային սկզբունքով. Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը կշարունակի գործել մինչև 2023-ի հունվարի 1-ը, իսկ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, տեղեկացնում է արդարադատության նախարարությունը։ Երկու քննչական մարմնի առկայության դեպքում գործերի անաչառ քննությունն ապահովելու համար, ի թիվս այլնի, նախատեսվել են լրացուցիչ երաշխիքներ՝ վերադաս դատախազի կողմից, իսկ բացառիկ դեպքերում, որպես վերջին միջոց՝ Գլխավոր դատախազի կողմից վարույթը մյուս մարմնին հանձնելու տեսքով: Օրենքներում կատարվող փոփոխությունների շրջանակներում երաշխիքներ են նախատեսվել գործունեությունը դադարեցնող քննչական մարմինների քննիչների համար: Մասնավորապես՝ նրանց հնարավորություն է տրվել տեղափոխվել Քննչական կոմիտե, և այս պարագայում քննիչի պաշտոնում նրանց արդեն իսկ ունեցած աշխատանքային փորձը հաշվարկվելու է Քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնելու փորձի հետ: Կառավարության կողմից առաջարկվող այս մոդելի կիրառման պայմաններում նախատեսվում է ապահովել նախաքննության մարմինների գործունեության սկզբունքների միասնականությունը և աշխատանքի համակարգվածությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |