Դուրովը հայտարարել է Telegram Premium վճարովի բաժանորդագրման մեկնարկի մասին11 հունիսի 2022 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Հունիսին Telegram մեսենջերում վճարովի բաժանորդագրություն կսկսվի ՝ «լրացուցիչ գործառույթներով, արագությամբ և ռեսուրսներով»։ Այդ մասին հայտնել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը։ «Մենք հասկացանք, որ առկա գործառույթներն անվճար պահպանելով, մեր ամենապահանջկոտ օգտատերերին ավելին տալու միակ միջոցը բարձրացված լիմիտները վճարովի դարձնելն է։ Ահա այդ պատճառով այս ամիս մենք կներկայացնենք Telegram Premium-ը՝ բաժանորդագրման պլանը, որը թույլ կտա ցանկացած անձի լրացուցիչ գործառույթներ, արագություն և ռեսուրսներ ձեռք բերել։ Դա նաև թույլ կտա բաժանորդներին աջակցել Telegram-ին և միանալ ակումբին, որն առաջինը նոր գործառույթներ կստանա»,-գրել է Դուրովը Տելեգրամի իր ալիքում։ Նա խոստացել է, որ մեսենջերի բոլոր գործող գործառույթներն անվճար կմնան։ Telegram Premium-ի օգտատերերը կկարողանան շատ մեծ ծավալի փաստաթղթեր դիտել, մուլտիմեդիա և սթիքերներ, ուղարկած մյուս պրեմիում օգտատերերին, ինչպես նաև հասանելիություն կունենան եզակի խմբագրություններին, որոնք նույնպես մատչելի կլինեն բաժանորդագրվածների համար։ Բաժանորդագրության արժեքն ու գործարկման հստակ ամսաթիվը Դուրովը չի նշել։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |