Բաբայան․ Դատարանը պարտավորեցրել է Արման Բաբաջանյանին հրապարակավ ներողություն խնդրել Վանեցյանից11 հունիսի 2022 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Դատարանը պարտավորեցրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանին հրապարակային ներողություն խնդրել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանից։ Այդ մասին Տելեգրամի իր ալիքում տեղեկացրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ «Արթուր Վանեցյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի դատական գործով առաջին ատյանի դատարանը հերթական անգամ Արման Բաբաջանյանին պարտավորեցրել է հրապարակային ներողություն խնդրել Վանեցյանից»,- գրել է նա: Խոսքը 2020-ի սեպտեմբերի 18-ին կայքերից մեկին տված հարցազրույցի մասին է, որտեղ Բաբաջանյանն ասել էր, թե Վանեցյանը «վաճառված է ռուսական հատուկ ծառայություններին»։ Վանեցյանը պահանջել էր հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, պարտավորեցնել հրապարակել հերքման տեքստը, վիրավորանքի համար ներողություն խնդրել, պարտավորեցնել հրապարակել վճիռը, փոխհատուցել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը, ասվում է DataLex-ի հրապարակման մեջ։ Վճիռը կարող է բողոքարկվել։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |