Առաջարկ․ Բռնագրավել Երևանում չթույլատրվող տեղերում վաճառվող ապրանքը

Առաջարկ․ Բռնագրավել Երևանում չթույլատրվող տեղերում վաճառվող ապրանքը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը շրջանառության մեջ է դրել նոր օրինագիծ, որով փողոցում չթույլատրվող տեղերում վաճառվող ապրանքը կբռնագրավվի:

«Բացօթյա վայրերում չթույլատրված առևտրի դեմ քաղաքային իշխանությունը պայքարում է տարիներ շարունակ: 2019-2022թթ. կազմվել է 3583 արձանագրություն՝ 80,000,000 դրամ տուգանքի չափով, բայց վճարվել կեսից էլ քիչը»,-ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը պարզաբանել է, որ քաղաքապետարանն օրինախախտներին զգուշացնում է, տուգանում, սակայն ժամեր անց առևտրականները կրկին փողոց են դուրս գալիս: Փոխքաղաքապետն ընդգծել է, որ ապրանքի բռնագրավումը ծայրահեղ քայլ է, սակայն խնդրի լուծման միակ գործուն միջոցն է:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---