ՀՀ նախագահը Պետերբուրգում կհանդիպի Պուտինին

ՀՀ նախագահը Պետերբուրգում կհանդիպի Պուտինին

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը մասնակցելու է Պետերբուրգի տնտեսական համաժողովի աշխատանքներին, հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային գործերով օգնական Յուրի Ուշակովը։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի ու Ղազախստանի նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ուշակովը հավելել է, որ Պուտինը կընդունի նաև Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության ներկայացուցիչ Միլորադ Դոդիկին։

«Համաժողովի ընթացքում արդեն այս լիագումար նիստից հետո նախագահը երկկողմ շփումներ կունենա։ Բանակցություններ կանցկացվեն Տոկաևի հետ։ Ինչպես արդեն ասացի, առաջին հանդիպումը կլինի ՀՀ նախագահ Խաչատուրյանի հետ», - հավելել է Ուշակովը:

Սանկտ Պետերբուրգի XXV միջազգային տնտեսական համաժողովը կանցկացվի հունիսի 15-18-ը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---