Վարչապետ․ Երաշխիք չկա, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա՝ մեզ ոչնչացնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է15 հունիսի 2022 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2021-ի բյուջեի կատարողականի քննարկման եզրափակիչ ելույթում ասել է, որ ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա: Նրա խոսքով՝ իրենց իշխանությունը փորձում է գնալ խաղաղության ճանապարհով, սակայն ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այն կհաջողի, քանի որ խաղաղությունը միակողմանի շարժում չէ, այլ համագործակցության արդյունք, հայտնում է «Փաստինֆոն»։ «Մենք իլյուզիաներ չունենք և տեսնում ենք, որ մեզ ոչնչացնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է, ավելի մեծ, քան կարելի է ենթադրել: Եվ խաղաղության օրակարգը մեզ ոչնչացնելու, աշխարհում գոյություն ունեցող ցանկությունները կառավարելու և չեզոքացնելու փորձ է: Ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա: Սա թե ներսում, թե դրսում հայհոյանքներով, մեղադրանքներով, սպառնալիքներով, վտանգներով, կորուստներով ուղեկցվող ճանապարհ է մեզ համար: Եվ մենք ունենք կամք, վճռականություն՝ այս ճանապարհն անցնելու՝ չնայած այն բանին, որ հաջողության երաշխիք ոչ ոք չի կարող տալ»,-ասել է վարչապետը: Ըստ Փաշինյանի՝ խաղաղության գնալու հակառակ ճանապարհը տանում է ոչ միայն ԼՂ-ի, այլ նաև Հայաստանի կործանման, ուստի հանրությանը կոչ արեց համախմբվել այս օրակարգի շուրջ: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |