ՀՀ պատանի ըմբիշները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում16 հունիսի 2022 - 11:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 հավաքականը թիմային 5-րդ տեղն է գրավել Եվրոպայի առաջնությունում: Բուխարեստում հունիսի 15-ին ավարտված առաջնությունում 10 պատանի ըմբիշից 5-ը դարձել է մեդալակիր՝ նվաճելով 1 արծաթ և 4 բրոնզ, տեղեկացնում է Shantnews.am-ը: Արծաթե մեդալակիր է դարձել Հայկ Լյուդվիգյանը։ 55 կգ քաշայինների եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը եզրափակիչ գոտեմարտում պարտություն է կրել և բավարարվել արծաթե մեդալով: Լյուդվիգյանը պատանիների ԵԱ-ում, նախքան եզրափակիչ հասնելը, անցկացրել է 3 հաղթական գոտեմարտ՝ առավելության հասնելով լեհ, շվեդ և թուրք մրցակիցների նկատմամբ: Վահե Հովհաննիսյանը, Սամվել Խաչատրյանը, Ալեքս Մարգարյանը և Գասպար Տերտերյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում մրցավայր է մեկնել 10 ըմբիշ՝ Սամվել Խաչատրյանը (45 կգ), Տիգրան Գալստյանը (48 կգ), Ալեքս Մարգարյանը (51 կգ), Հայկ Լյուդվիգյանը (55 կգ), Գասպար Տերտերյանը (60 կգ), Վահե Հովհաննիսյանը (65 կգ), Արարատ Վարդերեսյանը (71 կգ), Արման Մովսիսյանը (80 կգ), Գրիշա Ոսկանյանը (92 կգ) և Ռաֆայել Թովմասյանը (110 կգ): Ազատ ոճի պատանեկան հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են Արման Հարությունյանը (45 կգ), Սաշա Պետրոսյանը (48 կգ), Նարեկ Հակոբյանը (51 կգ), Արտավազդ Հարությունյանը (55 կգ), Արման Մուսիկյանը (60 կգ), Նարեկ Նիկողոսյանը (65 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (71 կգ), Պապին Հունանյանը (80 կգ) և Հենրիկ Հայկյանը (92 կգ): Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |