Ալիև․ Պետք է «ցտեսություն» ասել ԵԱՀԿ ՄԽ-ին՝ համանախագահները չեն կարող հավաքվել

Ալիև․ Պետք է «ցտեսություն» ասել ԵԱՀԿ ՄԽ-ին՝ համանախագահները չեն կարող հավաքվել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի Գլոբալ համաժողովի բացմանն իր ելույթում ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը վերականգնելու փորձերն անարդյունավետ են և միայն նյարդայնացնում են։

Նա հավելել է, որ 30 տարին բավարար է թոշակի գնալու համար, գրում է Sputnik Ադրբեջանը։

«Կարծում եմ, որ լավագույն ուղին Մինսկի խմբին «ցտեսություն» ասելն է, ընդ որում, ոչ թե «շնորհակալություն, ցտեսություն», այլ միայն «ցտեսություն»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ այդ տարիների ընթացքում ՄԽ-ն ոչ մի արդյունքի չի հասել։

Ալիևն ասել է նաև՝ բոլորն արդեն հասկացել են, որ Մինսկի խմբի երեք համանախագահները չեն կարող միասին հավաքվել։

«Մենք արդեն մեսիջներ ենք ստացել այդ կապակցությամբ՝ որ համանախագահների ինստիտուտն արդեն չի գործում»,-ասել է նա։

«Մենք հանգուցալուծել ենք հակամարտությունը, ՄԽ-ի մշակած այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքները» նույնպես լուծվել են։ Հիմա պետք է մտածենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղ պայմանագիր կնքելու մասին»,-ասել է նա։

Ըստ Ալիևի, հաջողության դեպքում, կողմերը կարող են խաղաղ պայմանագիր կնքել 1 տարվա ընթացքում։

ՀՀ պաշտոնատար անձինք միջազգային գործընկերների հետ հանդիպումներում մշտապես կարևորում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---