Հայ ծանրորդ Առաքել Միրզոյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը 8 ապրիլի 2009 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Հայ ծանրամարտիկ, օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի որդին` Առաքել Միրզոյանը նվաճեց չեմպիոնի կոչումը ապրիլի 4-12 Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Հայաստանից երկրի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ Ռումինիա են մեկնել 9 մարզիկներ, այդ թվում Առաքել Միրզոյանն ու Գեւորգ Գաբոյանը (69 կգ ք/կ), Արամ Անդրիկյանը եւ Գեւորգ Պողոսյանը (85 կգ ք/կ), Արթուր Բաբայանը (105 կգ ք/կ) եւ Ռուբեն Ալեքսանյանը (+105 կգ ք/կ), ինչպես նաեւ Հռիփսիմե Խուրշուդյանը (85 կգ ք/կ), Մելինե Դալուզյանը (63 կգ ք/կ) եւ Նազիկ Ավդալյանը (69 կգ ք/կ): Չնայած որ Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է ապրիլի 4-ին, հայ մարզիկներն իրենց ելույթները սկսել են ամսի 7-ին` քանի որ այդ օրն են սկսվել մրցումները 69 կգ քաշային կարգում: Ա.Միրզոյանն իր քաշային կարգում առաջինն էր` 20-ամյա մարզիկը պոկում վարժությունում բարձրացրեց 151 կգ, ցույց տալով լավագույն ցուցանիշը: Իսկ հրում վարժության մեջ Միրզոյանը գրանցեց 185 կգ արդյունքը` զիջելով 1 կգ ֆրանսիացի Վենսելաս Դաբայաին: Սակայն, արդյունքում, հավաքելով 336 կգ` Միրզոյանը գերազանցեց Դաբայաին 3 կգ-ով եւ 452 միավորով արժանացավ ոսկե մեդալի: Հայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի գործող չեմպիոնն է: Անցյալ տարվա առաջնությունում, որն անցնում էր իտալական Լինյանո քաղաքում, հայ ծանրորդները նվաճեցին 9 ոսկե, 3 արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ, այդպիսով, արժանանալով 2008թ. Եվրոպայի առաջնության չեմպիոնների տիտղոսին: Նշենք, որ հայկական հավաքականն իր լավագույն կազմով է ներկայանում Եվրոպայի առաջնությոնում: Անցյալ տարվա թիմից մնացել է միայն Արթուր Բաբայանը (105 կգ): Եվրոպայի մյուս բոլոր չեմպիոնները չեն ընդգրկվել հավաքականում վնասվածքների պատճառով: Ինչ վերաբերում է կանանց հավաքականին, ապա այստեղ բոլոր երեք ներկայացուցիչներն Եվրոպայի չեմպիոններ են: Իսկ Մելինե Դալուզյանն արժանացել է այդ կոչմանը երկու տարի աընընդմեջ` 2007 եւ 2008 թվականներին: Դալուզյանն արդեն այսօր կփորձի պահպանել Եվրոպայի չեմպիոնի իր կոչումը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |