Ռեկտոր․ ՄԳԻՄՕ-ն մտադիր է ռուսական դպրոց բացել ՀՀ-ում![]() 16 հունիսի 2022 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ՄԳԻՄՕ) ծրագրում է ռուսական դպրոցներ բացել Հայաստանում, Թուրքիայում և Ղրղզստանում։ Այդ մասին համալսարանի ռեկտոր Անատոլի Տորկունովը հայտնել է Պետերբուրգի տնտեսական համաժողովի իր ելույթում։ Այդ դպրոցներում երեխաներին կնախապատրաստեն ռուսական բուհեր ընդունելության համար, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Մեր մեծ թիմը մեկնել է ԱՊՀ գրեթե բոլոր երկրներ, որպեսզի հանդիպի երեխաների հետ, դպրոցներում ելույթներ ունենա, հանդիպումներ անցկացնի դպրոցների ղեկավարության հետ։ Մի քանի դեպքերում ոչ միայն հանդիպելու են, այլև պայմանավորվելու են ռուսաստանյան, ռուսական դպրոցներ բացելու մասին, որտեղ մենք կկարողանանք երեխաներին պատրաստել ռուսական համալսարաններ դիմելու և նույնիսկ միասնական քննություններն այնտեղ հանձնելու համար»,- հայտարարել է Տորկունովը։ Նման փորձ արդեն կա Տաշքենդի դպրոց-ուսումնարանում։ Ռեկտորը հավելել է, որ սա կընդլայնի հնարավոր դիմորդների շրջանակը։ Տորկունովը նշել է, որ ներկա պահին համալսարանը ձևավորել է թիմ, որն աշխատում է ԱՊՀ երկրների հետ համագործակցության ընդլայնման վրա։ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը (ՊՄՏՀ), որը կազմակերպել է «Ռոսկոնգրեսս» հիմնադրամը, անցկացվում է հունիսի 15-18-ը։ Այս տարի համաժողովի թեման է «Նոր աշխարհ - նոր հնարավորություններ»։ Միջոցառմանը մասնակցում է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսում ասել էր, որ, հաշվի առնելով հայկական կողմի ցանկությունը, ՌԴ-ն աշխատում է Հայաստանում ռուսական դպրոցների թիվն ավելացնելու ուղղությամբ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |