Ֆրանսիայի դեսպանը Սյունիքում է․ Մարզի զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել17 հունիսի 2022 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 16-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին․ քննարկվել են բազմաբնույթ հարցեր, որոնք վերաբերում էին մարզի զարգացման հնարավորություններին և ուղղություններին, ենթակառուցվածքներին, զբաղվածությանը, կրթությանը, զբոսաշրջությանը, Արցախից տեղահանվածներին և այլն։ Հանդիպմանը մասնակցել է նաև Կապանի ղեկավար Գևորգ Փարսյանը։ Մարզպետը ողջունել է դեսպանի առաջին այցը Սյունիք ու կարևորել է ֆրանս-հայկական բարեկամական հարաբերությունները։ Համայնքի ղեկավարը շեշտել է ֆրանսիացի արդյունահանողների դերը Կապանում հանքարդյունաբերության ու քաղաքի տնտեսական զարգացման գործում, որը հետագայում դեր է ունեցել հայ-ֆրանսիական կապերի ամրացման համար։ Ղուկասյանը ներկայացրել է մարզի տնտեսության կառուցվածքը, տարբեր ոլորտների վերաբերող ցուցանիշներն ու առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, որոնց լուծմանը կարող է աջակցել ֆրանսիական կողմը։ Բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ Սյունիքը կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող մարզ է Հայաստանի համար, հատկապես՝ 2020-ի պատերազմից հետո։ Մինչ մարզկենտրոն հասնելը դեսպանը տարբեր հանդիպումներ էր ունեցել, այդ թվում՝ սահմանային գյուղերում ու նշել, որ որոշակի պատկերացում ունի բնակավայրերի կյանքի, մարդկանց խնդիրների մասին, բայց առաջին հերթին մարզային իշխանությունից է ցանկանում լսել դրանց մասին։ Դեսպանն առաջարկել է Գորիսի օրինակից բացի միջմարզային բարեկամություն հիմնել կամ մարզի այլ քաղաքների հետ էլ Ֆրանսիայից քույր քաղաքներ դառնալու հնարավորություն ստեղծել․ մարզպետն ու համայնքի ղեկավարը ողջունեցին գաղափարը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ․ 44–օրյայի ժամանակ սլովակյան լիցենզիայով Իսրայել տեղափոխված զենքը գնել է Ադրբեջանը՝ ԵՄ էմբարգոյով ուղիղ առաքումներն արգելված էին Բաքվում խոստովանել են, որ արդեն կարող են ուղիղ գործակցել Սլովակիայի հետ՝ Իսրայելի տարածքից չօգտվելով ԱԺ–ում Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ ներկայացուցիչների հետ ազգային փոքրամասնություններին առնչվող հարցեր են քննարկել Ռուստամ Բաքոյանն ընդգծել է միջազգային կառույցների հետ ակտիվ համագործակցությունը Կոստանյան․ ՀՀ–ն պատրաստ է խորացնել գործակցությունն ինչպես ՆԱՏՕ–ի, այնպես էլ առանձին անդամ երկրների հետ Նա ՆԱՏՕ-ի գործընկերներին ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը և մարտահրավերները Վարչապետը մեկնել է ՌԴ. Կհանդիպի Պուտինի հետ Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը |