ՀՀ նախագահ. Արբանյակի հարցում փորձել ենք գործակցել «Ռոսկոսմոսի» հետ` պայմանավորվածությունները չգործեցին, գտանք այլ գործընկեր17 հունիսի 2022 - 17:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Սանկտ Պետերբուրգում, Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքում, հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է նաև արբանյակի գործարկմանը, որը տեղի է ունեցել մոտ 1 ամիս առաջ, տեղեկացնում է Factor.am-ը։ Նշելով, որ կարող է հարց առաջանալ, թե ինչու այդ դեպքում համագործակցություն չեղավ «Ռոսկոսմոսի հետ»՝ Խաչատուրյանն ասել է, որ պարզվեց` ընկերությունն ուղղակի նման ծրագրեր չուներ։ «Մենք իրենց հետ խոսել ենք, փորձել ենք համագործակցության եզրեր գտնել, դեսպանությունն էլ է փորձել այդ ուղղությամբ աշխատել, բայց 3 անգամ պայմանավորվածություններն ուղղակի չպահպանվեցին և մենք գտանք այլ գործընկեր Իսպանիայից»,-ասել է նախագահը։ «Մենք արդեն արբանյակ ունենք, մեր նկարահանող արբանյակը շատ մեծ զարմանք է առաջացրել ոչ միայն երկրի ներսում, այլ դրսում: Մեր առջև մեծ հեռանկարներ են բացվում»,- ասել է նախագահը: Հանդիպման ընթացքում նախագահն իր խոսքում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը: հանգամանալից անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման ներկա ընթացքին, հայկական կողմի մոտեցումներին։ Նախագահը հայ համայնքի ներկայացուցիչներին կոչ է արել գիտելիքներով և ֆինանսական միջոցներով օգնել ՀՀ-ին՝ ռազմարդյունաբերական ծրագրեր իրականացնելու հարցում: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտնեց, որ «մայիսի 25-ին, Երևանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանի մեկնարկային հարթակից SpaceX ընկերության հրթիռով Երկրի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը՝ հայկական պետական «Գեոկոսմոս» բաժնետիրական ընկերության և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում»: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են «Ինձ ասում են կոնկերտ ասեմ փողոց փակեք, ոչ թե ակցիաներ արեք, ասում եմ փողոց փակեք»,–ասել է սրբազանը «Ավրորա» մրցանակին է արժանացել բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն Կոնգոյից Արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում ԱՄՆ Պետդեպը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու` Ղազախստանի առաջարկը «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից»,–ասել են Պետդեպից Սուրեն Պետրոսյան. ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են Նա նշել է, որ որ ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի են կոնտակտի դուրս եկածները |