Օդանավակայանի տաքսիները միանման արտաքին տեսք կունենա![]() 17 հունիսի 2022 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման առանձին պայմաններ և պահանջներ կսահմանվեն։ Գործադիրը որոշում է ընդունել։ Առաջարկվող կարգավորումներով սահմանվում են, մասնավորապես՝ ներգրավվող ավտոմոբիլի տարիքային սահմանափակում, արտաքին տեսքի և գույնի նկատմամբ պահանջ, ներգրավվող մեքենայի վառելիքային համակարգի վերասարքավորման արգելք, օդանավակայանի տարածքում տաքսի ծառայության մատուցում իրականացնելու և պատվերն ընդունելու պայմաններ: Ըստ հիմնավորման, օդանավակայանների տարածքում մարդատար-տաքսիներով ուղևորափոխադրումների կազմակերպումն օրենսդրական առանձին կարգավորում չուներ, որի հետևանքով այնտեղ տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը պատշաճ չի իրականացվում, անբարեխիղճ ծառայություն մատուցողների կողմից դրսևորվում է անընդունելի վարքագիծ ինչպես ուղևորների, այնպես էլ միմյանց նկատմամբ, պատվերը ձեռք էր բերվում բանավոր հավաքագրելու միջոցով՝ անհանգստություն պատճառելով քաղաքացիներին և հյուրերին: Նշվում է, որ ծառայության մատուցման համար ներգրավված ավտոմոբիլները հաճախ հին են, ժամանող օտարերկրյա քաղաքացիները և զբոսաշրջիկները հայտնվում են անհարմար դրության մեջ, ինչը զբոսաշրջության տեսանկյունից անընդունելի է: Նշվում է նաև, որ օդանավակայանի տարածքից տաքսի ծառայություն մատուցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները չունեն հնարավորություն օգտվելու տաքսու կայանատեղից, ինչը անհավասար պայմաններ է առաջացնում փոխադրողների համար: Նշվում է, որ կարգավորման արդյունքում կմատուցվի քաղաքակիրթ և առավել բարձրորակ սպասարկում, կբացառվեն ոլորտում անօրինական փոխադրումները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |