Թբիլիսիում Փարաջանովի անունով փողոց է անվանակոչվել18 հունիսի 2022 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում փողոց է անվանակոչվել հայտնի հայազգի կինոռեժիսոր, սցենարիստ և նկարիչ Սերգեյ Փարաջանովի անունով։ Մթածմինդայի շրջանում գտնվող փողոցի բացմանը ներկա էին Թբիլիսիի «Սակրեբուլոյի» պատգամավորներ, արվեստագետներ, Փարաջանովի ընկերներն ու մերձավորները։ Դա այն փոքրիկ փողոցն է, որտեղ Փարաջանովը ծնվել է և մեծացել՝ Կոտե Մեսխիի նրբանցքը, որը հարում է համանուն փողոցին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։ Փողոցում ցուցանակ է տեղադրվել։ «Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր թբիլիսցի, մեր երիտասարդները և գալիք սերունդները միշտ հիշեն այս հանճարեղ նկարչի մասին, որը մեծացել է մեր մայրաքաղաքում, և գնահատեն նրա հսկայակaն ավանդը վրացական արվեստի զարգացման գործում»,-ասել է «Սակրեբուլյի» փոխնախագահ Զուրաբ Աբաշիձեն։ Փարաջանովը ծնվել է Թբիլիսիում, սովորել Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում: Նրա առաջին կինոնկարը «Մոռացված նախնիների ստվերները»-ն է (1964), որը պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին։ Փարաջանովի գլուխգործոցներից է համարվում «Նռան գույնը» (1968), Այն պատմում է Սայաթ-Նովայի կյանքի մասին: 1973 թվականին Փարաջանովը 5 տարի ազատազրկման է դատապարտվել: Նրան մեղադրել են արվամոլության մեջ։Բազմաթիվ հայտնի արվեստագետներ դատապարտել են Փարաջանովին բանտում պահելու փաստը: Բանտում նա անցկացրել է 4 տարի: Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարահանեց ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով։ Վերջին Գարուն» վավերագրական ֆիլմում։ Փարաջանովը մահացել է 1990 թվականին՝ քաղցկեղից: 1991 թ-ից Երևանում գործում է Սերգեյ Փարաջանովի թանգարանը, որտեղ ցուցադրվում են նրա գծանկարները, կոլաժները և մանրանկարները: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |