Պուտին․ ՌԴ-ն շահագրգռված է, որ իրավիճակը ՀՀ-ում կայուն լինի![]() 18 հունիսի 2022 - 11:03 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանն ասել է, որ Ռուսաստանը հասկանում է` ինչ է կատարվում Հայաստանում և շահագրգռված է, որ իրավիճակն այնտեղ կայուն լինի։ «Հասկանում ենք այն ամենը, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, Հայաստանի շուրջ։ Տրամադրված ենք զարգացնելու մեր գործընկերային հարաբերությունները։ Շահագրգռված ենք, որ իրավիճակը երկրում կայուն լինի, երաշխավորի զարգացում»,-ասել է Պուտինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նա նշել է նաև, որ Հայաստանը ՌԴ ռազմավարական դաշնակիցն է։ «Մենք գնահատում ենք դա»,-ասել է Պուտինը։ Վահագն Խաչատուրյանն իր հերթին նշել է. «Հայ ժողովուրդը գնահատում է Ձեր ջանքերն ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Կարող եմ ասել, որ պատերազմի դադարեցման հարցում Ձեր ներդրած ջանքերը գնահատվում է ոչ միայն անձամբ իմ կողմից, այլև գիտեմ նաև, որ Հայաստանի ժողովուրդը ևս գնահատում է։ Շատ կարևոր էր, որ պատերազմը դադարեցվեց։ Մեզ համար շատ կարևոր է նաև, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվեն», տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։ Նա խոսել է նաև պատմական բարեկամության մասին։ «Եղբայրական հարաբերությունները այդպիսին են, էությունն ու փիլիսոփայությունն է այդպիսին, դա ամեն ինչ է, դա վստահություն է, անկեղծություն է, համատեղ ծրագրեր և համատեղ գործողություններ են, որոնք պետք է շարունակվեն իրագործվել։ Դա իմ դիրքորոշում է որպես քաղաքացու, որպես անհատի և որպես նախագահի այդ մոտեցումն ինձ, անշուշտ, օգնում է»,-ասել է նա։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում է։ Նա մասնակցել է Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |