Հունիսի 19-20-ին Երևանում սպասվում է +36 աստիճան, իսկ հունիսի 21-ին՝ +37

Հունիսի 19-20-ին Երևանում սպասվում է +36 աստիճան, իսկ հունիսի 21-ին՝ +37

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում`հունիսի 18-19-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Հունիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 18-19-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում հունիսի 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Հունիսի 19-ին ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է մինչև +36 աստիճան, իսկ հունիսի 21-ի ցերեկը ջերմաստիճանը Երևանում կհասնի +37-ի։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---