Ակբա Լիզինգ. Ձեռքբերումների ճանապարհով![]() 18 հունիսի 2022 - 15:25 AMT PanARMENIAN.Net - 18 տարի առաջ Հայաստանում հիմնադրվել է մասնագիտացված առաջին լիզինգային ընկերությունը՝ Ակբա Լիզինգը։ Լիզինգի աշխատակազմը սկզբում միայն Ակբա բանկի աշխատակիցներն էին, հետագայում կազմն ընդլայնվել է ու ավելացել: Սկզբում ուշադրության կենտրոնում գյուղատնտեսական ոլորտն էր, գյուղացու հոգսերի թեթևացումը: Տրամադրվում էին գյուղատնտեսական մեծաքանակ սարքավորումներ և տեխնիկա, հետո ավելացել են նոր ոլորտներ: Լիզինգային ընկերությունը տեղայնացրել է համաշխարհային փորձը, ներկայացվել են լուծումներ, որոնք առաջին անգամ էին Հայաստանում։ Ֆինանսական այս գործիքի շնորհիվ հաճախորդները ձեռք են բերում նոր, ավելի արդիականացված սարքավորումներ, ավելի բարձր որակի ապրանք ստանում և դառնում ավելի մրցունակ։ Այժմ Ակբա Լիզինգն աշխատում է համաշխարհային առաջատար մատակարարների հետ, զարգացնում Հայաստանի տնտեսությունը: Ընկերության գործընկերների ցանկում են միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, որոնցից հաճախորդը կարող է ձեռք բերել ցանկալի գույք։ 2014-ին Ակբա Լիզինգը ստեղծել է Green Leasing ենթաբրենդը, որի միջոցով ֆինանսավորվում են կանաչ տնտեսությունները, արևային կայանները, էլեկտրական մեքենաները՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանն ու պաշտպանությանը։ Ակբա Լիզինգի համար կարևոր է «կանաչ» էներգետիկ համակարգի զարգացումը: Ընդհանուր առմամբ մինչև այժմ Ակբա Լիզինգը Հայաստանի տնտեսությունում իրականացրել է ավելի քան 128 միլիարդ 800 միլիոն դրամի ներդրում։ Ընկերությունը հիմնադրման օրից մինչև այժմ շուկայի բացարձակ առաջատարն է: Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է: Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |