Շինաշխատանքների ժամանակ վնասել են եկեղեցու պատը, հողաշերտի տակից դուրս են եկել տապանաքարեր ու խաչքար

Շինաշխատանքների ժամանակ վնասել են եկեղեցու պատը, հողաշերտի տակից դուրս են եկել տապանաքարեր ու խաչքար

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Վերին Խոտանան համայնքի գերեզմանատան տարածքում անհայտ անձի կողմից մեխանիզմի կիրառմամբ կատարվել են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով փլվել է եկեղեցու պատի մի հատվածը, ինչպես նաև հողաշերտի տակից դուրս են եկել տապանաքարեր ու խաչքար,տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Հունիսի 17-ին ոստիկանությունը գրություն է ստացել։

Կապանի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված վայրում, առանց համապատասխան թույլտվության, տրակտորով ճանապարհի հարթեցման աշխատանք է կատարել Կապան քաղաքի 37-ամյա մի բնակիչ:

Նա ներկայացել է Կապանի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---