Հայտնի է՝ երբ Մխիթարյանը պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ

Հայտնի է՝ երբ Մխիթարյանը պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ

PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաջորդ շաբաթ բուժզննում կանցնի և աշխատանքային պայամանագիր կկնքի Միլանի «Ինտերի» հետ։ Այդ մասին սոցցանցերում հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան, տեղեկացնում է Euro Football-ը։

Սկիրան հայտնել է, որ Մխիթարյանը կհեռանա «Ռոմայից» որպես ազատ գործակալ։

33-ամյա Հենրիխ Մխիթարյանը նախորդ մրցաշրջանում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Ըստ ԶԼՄ-ների՝ նա ցանկանում է փոխել թիմը, որպեսզի կարողանա խաղալ Չեմպիոնների լիգայում։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---