Հայ բռնցքամարտիկները Վրաստանում 7 մեդալ են նվաճել, որից 3-ը՝ ոսկի

Հայ բռնցքամարտիկները Վրաստանում 7 մեդալ են նվաճել, որից 3-ը՝ ոսկի

PanARMENIAN.Net - Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 7 մեդալ է նվաճել Վրաստանի Գորի քաղաքում կայացած միջազգային մրցաշարում, որից 3-ը ոսկի են, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 63.5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 67 կգ քաշային Արես Հակոբյանը և 80 կգ քաշային Համլետ Ադամյանը։

48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, 67 կգ քաշային Արման Միսկարյանը և 71 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը նվաճել են արծաթե մեդալ։ Եվս 4 հայ բռնցքամարտիկ արժանացել է բրոնզե պարգևի։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---