«Ավլելով Երևանը» ֆիլմը՝ Ռամսգեյթի կինոփառատոնի «Լավագույն վավերագրական ֆիլմ»20 հունիսի 2022 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում Կինո և հեռուստաֆիլմերի Ռամսգեյթի միջազգային կինոփառատոնում (Ramsgate International Film & TV Festival) Նաիրի Հախվերդիի «Ավլելով Երևանը» ֆիլմը ճանաչվել է «Լավագույն վավերագրական ֆիլմ, հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։ Ֆիլմը պետական ֆինանսական աջակցություն է ստացել Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից որպես խաղարկային վավերագրական ֆիլմ։ Ռեժիսորը և սցենարիստը Նաիրի Հախվերդին է, օպերատորը` Վահագն Տեր-Հակոբյան, պրոդյուսերները` Լիանա Սմբատյան, Էդիթ Ֆարին, արտադրող ընկերությունները՝ Margins Media, Faites au Voeu, հեռարձակող ընկերությունը՝ «Լիոն Կապիտալ ԹԻՎԻ»: Ֆիլմի տևողությունը 53 րոպե է։ «Ավլելով Երևանը» պատմում է Մարինայի մասին, ով ամեն օր կեսգիշերին Չարենցավանից Երևան է գալիս ավլելու մայթերն ու փողոցները։ Արդեն երկար ժամանակ է նա ինքնուրույն հոգում է իր ընտանիքի կարիքները՝ կույր ամուսնու, երեխաների ու սկեսրոջ։ Խորհրդային միության փլուզումից ու գործարանների աշխատանքի դադարեցումից հետո շատերը կորցրին աշխատանքը ու դժվարությամբ հարմարվեցին նոր իրականությանը։ Մարինան պայքարում է այն իրականության համար, որտեղ իր երեխաներն այլ, ավելի լավ կյանք կունենան։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք «ՍոֆթԿոնստրակտ»-ը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է 2024-ի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտի» կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դրամը Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար |