ԱԱԾ. «Մխիթար Գոշ» համալսարանը խուսափել է մոտ 100 մլն դրամի հարկ վճարելուց![]() 20 հունիսի 2022 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունն առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց խուսափելու դեպք է հայտնաբերել կրթության ոլորտում։ Պարզվել է, որ «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի» իրավասու անձինք օրենքով սահմանված հաշվետվություններում և հարկման համար հիմք հանդիսացող այլ հաշվարկային փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալներ են մտցրել նշված բուհում սովորող օտարերկրացի ուսանողների տարեկան վարձավճարի չափի վերաբերյալ, ինչի արդյունքում 2018-2021թթ. ընթացքում խուսափել են շահութահարկի գծով առանձնապես խոշոր չափերով՝ մոտ 99,453,992 դրամի հարկային պարտավորությունները կատարելուց: Փաստի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՔՕ 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրգործ, որը նախաքննության համար ուղարկվել է ըստ քննչական ենթակայության։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |