Մյասնիկովիչ․ ՀՀ-ում Հարավային երկաթգիծ կառուցելու առաջարկ կա21 հունիսի 2022 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը Մինսկում հայտարարել է՝ Եվրասիական տնտեսական միության երկրները պայմանավորվել են, որ անհրաժեշտ է զարգացնել Եվրոպա-Արևմտյան Չինաստան ուղղությամբ եվրասիական տրանսպորտային միջանցքները։ Նա հավելել է, որ Հայաստանում Հարավային երկաթգիծ կառուցելու առաջարկ կա՝ նշելով, որ որոշում է կայացվել ակտիվացնել տրանսպորտային ենթակառուցվածքների, այդ թվում՝ եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների զարգացմանն ուղղված աշխատանքները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Մասնավորապես, ըստ նրա, առաջարկ կա Հայաստանում Հարավային երկաթգիծ կառուցելու, Եվրոպա-Արևմտյան Չինաստան ավտոմոբիլային երթուղու զարգացման համար Մ1 ավտոմոբիլային ճանապարհը վերակառուցելու, ինչպես նաև կառուցելու Եվրոպա-Արևմտյան Չինաստան, դեպի Բելառուս ճյուղավորմամբ, և Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղային ճանապարհների վերաբերյալ։ Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը: Հունիսի 2020-ին Մինսկում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցում են անդամ երկրների կառավարությունների ղեկավարները։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին քննարկվել են ներքին շուկայի ամրապնդմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, մաքսային սակագների կարգավորումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև թվային օրակարգի շրջանակում համագործակցությանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |