Դահուկորդ Միքայել Միքայելյանն կմարզվի Նորվեգիայի թիմի հետ

Դահուկորդ Միքայել Միքայելյանն կմարզվի Նորվեգիայի թիմի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար դահուկորդներից Միքայել Միքայելյանն առաջիկայում կմիանա Նորվեգիայի թիմին, կաշխատի աշխարհի լավագույն մարզիչների ու թիմի հետ՝ ավելացնելու փորձառությունը: Այդ մասին հայտնել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը, որ մասնակցել է ԿԳՄՍՆ-ում մասնակցել է նորվեգացի մասնագետների հետ հանդիպմանը։

Հունիսի 21-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի դահուկավազքի և հավաքական թիմերի պատասխանատու Բրիտ Բալդիշոլին և ֆեդերացիայի դահուկավազքի գիտության և զարգացման պատասխանատուներից Քալֆոս Պեռ Էլիասին:

«Միքայել Միքայելյանն: Սեպտեմբերին Նորվեգիայի հավաքական թիմի հետ ևս մեկ հավաքի կմեկնի, իսկ հոկտեմբերին կմասնակցի աշխարհի գավաթին ու միջազգային որոշ մրցաշարերի` ներկայացնելով Հայաստանը»,-ասել է նա:

Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի ներկայացուցիչները հայկական կողմի հրավերով մարզիչների վերապատրաստման 6-օրյա դասընթացներ են իրականացրել Հայաստանում:

Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի դահուկավազքի գիտության և զարգացման պատասխանատու Քալֆոս Պեռ Էլիասն ասել է, որ Միքայելը շատ աշխատասեր մարզիկ է և մեծ պոտենցիալ ունի՝ էլ ավելի լավը դառնալու համար: Նրա խոսքով՝ Հայաստանում հանդիպել է նաև տաղանդավոր այլ մարզիկների, որոնք ունեն պոտենցիալ՝ աշխարհի լավագույն թիմերից մեկի հետ մարզվելու և հավաքներ անցկացնելու:

«Հայաստանը մեծ պոտենցիալ ունի դահուկասպորտում: Հասցրել եմ մի շարք վայրերում լինել, օրինակ, Աշոցքում, համոզվել եմ, որ առկա են բոլոր պայմանները՝ Հայաստանում դահուկասպորտն էլ ավելի զարգացնելու, այստեղ մրցաշարեր անցկացնելու համար: Իդեալական պայմաններ ունեք: Վստահ եմ՝ կարող ենք լավ մարզիկներ պատրաստել Ձեր երկրում: Մրցակցության տեսանկյունից էլ լավ կլինի, որ այս մարզաձևը հնարավորինս շատ երկրներում զարգանա, ու մենք դրա համար պատրաստ ենք մեր օգնությունը տրամադրել՝ մարզումների, մարզիչների վերապատրաստումների և այլ հարցերով»,- ասել է Պեռ Էլիասը:

Կարեն Գիլոյանը մարզաձևի նորվեգացի գործընկերներին հրավիրել է Հայաստան՝ առաջարկելով ձմռանն ուսումնամարզական հավաքներ անցկացնել Ծաղկաձորում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---