Գողացել են Տիկնիկայինի մոտի զանգը և Խնկո-ապոր գրադարանի դիմացի քանդակի լատունե գիրքը

Գողացել են Տիկնիկայինի մոտի զանգը և Խնկո-ապոր գրադարանի դիմացի քանդակի լատունե գիրքը

PanARMENIAN.Net - Գողացել են Երևանի Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի մուտքի մոտ տեղադրված զանգը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը։

«Դիմել ենք ոստիկանություն»,-գրել է նա։

Գողացել են նաև Խնկո-Ապոր անվան գրադարանի դիմաց տեղադրված «Ընթերցողի արձան» քանդակի լատունե գիրքը, հայտնում է է Shamshyan.com-ը։

Նշվում է, որ հունիսի 20 -ին ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել քաղաքացի Ժ. Ավետիսյանից, ով հայտնել է, որ հունիսի 16-ից հունիսի 20–ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են Տերյան փողոցում գտնվող «Խնկո-Ապոր» գրադարանի դիմաց տեղադրված «Ընթերցողի արձան» քանդակի լատունե գիրքը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---