ՏՏ ոլորտի եվրոպական հայտնի Asseco Group-ը գրասենյակ կբացի Հայաստանում22 հունիսի 2022 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայում ամենախոշոր IT ընկերություններից մեկը՝ EU-Asia Business Finance Centre հոլդինգի IT գծով գլխավոր ընկերության Asseco Group-ը, որի կազմում գործունեություն է ծավալում ավելի քան 60 ընկերություն տարբեր երկրներում, գրասենյակ է բացում Հայաստանում։ Asseco-ն ՀՀ ֆինանսական ոլորտում կարևոր փոփոխություններ իրականացնելու ծրագրեր ունի, հասցրել է ակտիվ աշխատանք տանել Հայաստանում, սակայն գրասենյակ դեռ չէր ստեղծել։ Որոշում է կայացվել ՀՀ-ում լուրջ ներդրումներ անել, ասվում է հաղորդագրության մեջ։ Հայաստանում Asseco Group-ն աշխատանքներ կիրականացնի բանկերի և ֆինանսական այլ կազմակերպությունների մոդեռնիզացման և թվայնացման, տելեբժշկության ոլորտներում, ինչպես նաև կզբաղվի արդյունաբերական ռոբոտների արտադրությամբ, որոնք նախատեսում է վաճառել Եվրասիական շուկայում։ Նաև նոր աշխատատեղեր կստեղծվեն։ Asseco Group-ը զբաղվում է ՏՏ լուծումների ավտոմատացմամբ և զարգացմամբ ինչպես ֆինանսական, այնպես էլ հեռահաղորդակցության, բժշկության, էներգետիկայի, արդյունաբերության և գազի ոլորտներում ամբողջ աշխարհում։ Հոլդինգի խոշորագույն գործընկերներն են այնպիսի ընկերություններն, ինչպիսիք են UniCredit, BSGV, Citibank, HSBC, Sberbank, BNP Paribas, Raiffeisenbank, VTB, Deutsche Bank, ING, KBC, Toyota, OTP, Intesa San Paolo և այլ ընկերություններ։ Asseco Group-ը նաև իրականացնում է տարբեր համակարգերի և ենթակառուցվածքային նախագծերի ներդրում Եվրոպայի և ԱՊՀ երկրների պետական կառույցների համար: Ընկերության հաճախորդներն են Վրաստանի, Ղազախստանի, Հունաստանի, Սերբիայի, Լեհաստանի, Ավստրիայի, Չեխիայի, Իսրայելի, բալկանյան և եվրոպական այլ երկրների ազգային բանկերը, ինչպես նաև այդ երկրների նախարարությունները և հանրային ծառայությունները: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |