Զախարովա․ ՌԴ-ն կշարունակի սերտորեն աջակցել ապաշրջափակմանը Հրվ. Կովկասում22 հունիսի 2022 - 15:35 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցում անդրադառնալով ապաշրջափակման հարցին, ասել է, որ Ռուսաստանը կշարունակի սերտորեն աջակցել տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը Հարավային Կովկասում։ «Մենք ողջունում ենք Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ (ՌԴ, ՀՀ, Ադրբեջան) աշխատանքային խմբի գործունեության ակտիվացումը»,-ասել է Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա հիշեցրել է, որ հունիսի 3-ին տեղի է ունեցել այդ խմբի հերթական նիստը, որտեղ «կողմերը մոտեցրել են դիրքորոշումները մի շարք հարցերի շուրջ», իսկ հունիսի 16-17-ին քննարկումները շարունակվբել են Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հունիսի 20-ին Ռուսաստանում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների՝ փոխվարչապետների հանդիպումը։ Հունիսի 3-ին Մոսկվայում տևական դադարից հետո, կայացել էր հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի հանդիպումը՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ և երեք երկրներում ստեղծված հանձնաժողովի անդամների մասնակցությամբ։ Ռուսաստանի կառավարությունն այդ հանդիպումից հետո առանց մանրամասներ հրապարակելու հայտարարել էր, թե կողմերը մերձեցրել են մոտեցումները Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներին սահմանային, մաքսային և հսկողության այլ հարցերի շուրջ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |