Թուրքիայում հայ-թուրքական սահմանի բացման դեմ բողոքի ցույցեր են սկսվել

PanARMENIAN.Net - Կարսում, Գազիանթափում, Իգդիրում, Ամասիայում եւ Թուրքիայի հյուսիս-արեւելքի այլ քաղաքներում հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման դեմ բողոքի զանգվածային ցույցեր են սկսվել: Ցույցերի մասնակիցները գտնում են, որ առանց ղարաբաղյան հակամարտության լուծման Հայաստանի հետ սահմանի բացումն անհնար է: Ազգային-Հանրապետական ընդդիմական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալը քննադատում է իշխանություններից Հայաստանի հետ հնարավոր մտերմացման համար:



Դրա հետ մեկտեղ, արտգործնախարար Ալի Բաբաջանի խոսքով, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններում առաջընթաց է արձանագրվել: «Մեր բանակցությունները երկար ժամանակ են շարունակվում,- ասել է նա:- Մենք արդեն զգալի հաջողությունների ենք հասել, երկու կողմերը բավարարված են բանակցային գործընթացով: Բանակցություններն ընթանում են նաեւ, որպեսզի լուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»: ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման վերջերս Թուրքիա կատարած այցի ժամանակ Անկարայի ու Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման, մասնավորապես` 1993թ. փակված հայ-թուրքական սահմանի բացման կոչ արեց, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---