Oգոստոսի 1-ից պահեստազորի եռամսյա վարժական հավաքներ կմեկնարկեն

Oգոստոսի 1-ից պահեստազորի եռամսյա վարժական հավաքներ կմեկնարկեն

PanARMENIAN.Net - Oգոստոսի 1-ից Հայաստանում պահեստազորի եռամսյա վարժական հավաքներ կմեկնարկեն։ Գործադիրը հաստատել է պաշտպանության նախարարության առաջարկը։

ՀՀ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից տրանսպորտային միջոցներ կներգրավվեն՝ մինչև 134 միավոր։

‌Եռամսյա հավաքներին կմասնակցի մինչև 1444 քաղաքացի, որոնցից 1249-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը` ավագ ենթասպայական կազմի, 130-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

‌Հավաքը կտևի մինչև հոկտեմբերի 30-ը

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---