Բեգլարյան․ Պատերազմի հետևանքով կրթական համակարգում ծագել կամ սրվել են բազմաթիվ խնդիրներ23 հունիսի 2022 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված «Ֆորում 405» կրթական համաժողովում ասել է, որ պատերազմի հետևանքով ինչպես Արցախի ամբողջ հասարակությունում, այնպես էլ կրթական համակարգում ծագել կամ սրվել են բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք բացասականորեն են անդրադառնում կրթության որակի վրա։ Համաժողովն անցնում է «Ինչպես նորարարության և առաջնորդության միջոցով սկիզբ տալ հայկական վերածննդին» խորագրի ներքո: «Մենք պարտավոր ենք արդյունավետ ու նորարարական լուծումներ տալ այդ հիմնախնդիրներին՝ ձգտելով մի կողմից չեզոքացնել դրանց բացասական ազդեցությունը, մյուս կողմից՝ ճգնաժամն օգտագործել որպես հնարավորություն վերածննդի ու հետագա զարգացման համար: Այստեղ գլխավոր դերը պատկանում է ուսուցիչներին, որոնց չպետք է միայնակ թողնել՝ աջակցելով վերապատրաստումներով ու մշտական խորհրդատվությամբ, իսկ աշակերտները պետք է լինեն ներառական, գործնական ու գաղափարական ուշադրության ներքո»,- նշել է պետական նախարարը: Արտակ Բեգլարյանը ողջունել է «Ֆորում 405»-ի կազմակերպման նախաձեռնությունը, որի շրջանակներում Հայաստանի ու Արցախի կրթական համակարգերի հարյուրավոր ներկայացուցիչներ քննարկում են առկա մարտահրավերները, կիրառվող լուծումներն ու ապագա անելիքները: Պետական նախարարն անդրադարձել է հետպատերազմյան իրականությունում դասավանդման և ուսումնառության առանձնահատկություններին ու հիմնախնդիրներին: Արտակ Բեգլարյանի համակարգմամբ՝ ներառական քննարկումների միջոցով վեր են հանվել մի շարք հարցեր պատերազմական տրավմաների, հետպատերազմյան դժվարությունների ու այլ առնչվող երևույթների վերաբերյալ, ինչպես նաև քննարկվել են լուծման հնարավոր մոտեցումներ: Մտքերի փոխանակման արդյունքում քննարկվել են որոշ գործնական գաղափարներ պետական լիազոր մարմինների և մասնագիտական շրջանակների համագործակցության շուրջ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |