Վանաձորում Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոց կկառուցվի23 հունիսի 2022 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Վանաձորում աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի անվան բռնցքամարտի մարզադպրոց կկառուցվի։ Այդ մասին կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը հիշեցրել է, որ ավելի վաղ հայտարարել է, որ Երևանում պատրաստվում են հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի բռնցքամարտի դպրոց բացել։ «Հիմա քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, որ Վանաձորում էլ պետք է Վիկ Դարչինյանի բռնցքամարտի դպրոց բացենք»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետը հանձնարարել է սկսել դպրոցների նախագծերի պատվիրման աշխատանքները և խորհրդակցել չեմպիոնների հետ, որպեսզի նրանք ապագա դպրոցներում կոնկրետ մասնակցություն ունենան։ Փաշինյանը նշել է նաև, որ 2022-ի առաջին կիսամյակում հարկային եկամուտները 40 մլրդ դրամով ավելի են, և դա թույլ կտա ֆինանսավորել նաև վերոնշյալ դպրոցների կառուցումը։ Հավաքագրված հավելյալ 40 մլրդ դրամը որոշվել է ներառել պետական բյուջեում։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է |