ՀԱԷԿ-ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին![]() 24 հունիսի 2022 - 14:10 AMT PanARMENIAN.Net - ՀԱԷԿ-ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին։ Հունիսի 23-ին՝ ժամը 13:00-ին, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 4-րդ, այնուհետև՝ ժամը 20:56-ին, 3-րդ տուրբագեներատորները միացել են ՀՀ միասնական էներգահամակարգին՝ այսպիսով հայտարարելով պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ) 2022-ի ավարտը: «ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը ՊՆՎ-2022-ի ծրագրով նախատեսված էր հունիսի 27-ին, սակայն անձնակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ այն իրականացնել նախատեսվածից 4 օր շուտ»,-ասվում է ատոմակայանի հաղորդագրության մեջ։ Այս պահի դրությամբ կայանն աշխատում է բնականոն ռեժիմով 380 ՄՎտ հզորությամբ` անվտագության և հուսալիության նորմերի պահպանմամբ: Ապրիլի 16-ին՝ ժամը 00:30-ից, ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը կանգնել էր ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման` 73 օր տևողությամբ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |