Վարդազարյանի հրապարակած ձայնագրության վերաբերյալ ՔԿ-ում նյութեր են պատրաստվում

Վարդազարյանի հրապարակած ձայնագրության վերաբերյալ ՔԿ-ում նյութեր են պատրաստվում

PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի զրույցի ձայնագրության վերաբերյալ: Այդ մասին ասել է ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը, հայտնում է Aysor.am-ը։

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։

Հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն է հրապարակել, որի համաձայն՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին հրաժարական ներկայացնել, որի դիմաց Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը կկարճվեն և նա կմնա ԲԴԽ-ում՝ որպես խորհրդի անդամ:

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Գագիկ Ջհանգիրյանն ասել է, որ զրույցը 2 ժամից ավելի է տևել, իսկ ձայնագրությունում «ծաղկաքաղն է ներկայացված»։

ԲԴԽ-ն դադարեցրել է կառույցի նախագահ (լիազորությունները կասեցված), դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։ Որոշումը հրապարակվել է ԲԴԽ նիստում՝ բավարարելով Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին հանձնախմբի միջնորդությունը։

Ընթերցեք նաև․ Թովմասյան․ Միջազգային կառույցներին եմ ուղարկելու Վարդազարյանի հրապարակած ձայնագրության սղագրությունը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---