ՀՀ-ում «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոնի մասնաճյուղ կհիմնվի24 հունիսի 2022 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Տեղական արտադրանքի արտահանման գործընթացը խթանելու նպատակով Հայաստանում նախատեսվում է հիմնել «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոնի մասնաճյուղ։ Կենտրոնը «Հալալ» սերտիֆիկացում է իրականացնում ստորև ներկայացվող արտադրանքի և ծառայությունների՝ ներառյալ առևտրի և հանրային սննդի համար. միս, մսամթերք, թռչնամիս, ձու, ձուկ, ձկնեղեն, կաթ և կաթնային արտադրանք, հացաբուլկեղեն և հրուշակեղեն, սննդային հավելումներ և այլ սննդամթերք, առողջապահություն և օծանելիք, կոսմետիկական միջոցներ, զբոսաշրջություն, սպա ծառայություններ, վարսահարդարում, ֆիտնես, տաքսի ծառայություններ։ Կենտրոնի հետ համագործակցությունը տեղական արտադրողներին հնարավորություն կընձեռի հայրենական արտադրանքն արտահանել դեպի արևելյան շուկա և ունենալ նոր գործընկերներ։ «Հալալ» կենտրոնը գործունեություն է ծավալում 2002-ից և, իսլամական շուկայից բացի, գործընկերային հարաբերություններ է հաստատել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի արտադրողների հետ։ Ներկայումս ավելի քան 40 ընկերություն Կենտրոնի միջոցով իր արտադրանքն արտահանում է Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար, Բահրեյն, Հորդանան, Սաուդյան Արաբիա, Իրանի Իսլամական Հանրապետություն։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը |