ԱՆ. Ավտոտեխսպասարկման կետում պայթյունից տուժած 5 քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է

ԱՆ. Ավտոտեխսպասարկման կետում պայթյունից տուժած 5 քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի ավտոտեխսպասարկման կետերից մեկում գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 5 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

‌Վերջիններս տարբեր աստիճանի այրվածքներով և շնչուղիների վնասվածքներով գտնվում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

‌Բժիշկներն անում են հնարավոր ամեն բան նրանց առողջական վիճակի բարելավման համար:

Հունիսի 24-ին, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարկման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն։

Դեռևս չբացահայտված հանգամանքներում ավտոտեխսպասարկման կետում կայանած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում տեղի է ունեցել պայթյուն։ Վարորդ Դ․ Հ․-ն և աշխատակիցներ Խ․ Ա․-ն, Ս․ Ի․-ն, Ա․ Խ․-ն և Մ․-ն տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---