G7-ը մտադիր է $600 մլրդ ներդնել զարգացող երկրներում27 հունիսի 2022 - 13:17 AMT PanARMENIAN.Net - G7-ի երկրների ղեկավարները գագաթնաժողովի առաջին օրը հայտարարել են, որ մտադիր են $600 մլրդ ընդհանուր գումարի ներդրումներ կատարել զարգացող երկրներում՝ հակազդելու համար Չինաստանի աճող ազդեցությանը։ Ըստ նրանց, ծրագիրը պետք է կյանքի կոչվի մինչև 2027-ը։ Նպատակն է «բարձրորակ և կայուն ենթակառուցվածքներ» ստեղծել աղքատ երկրներում։ «Ես ուզում եմ նշել, որ սա օգնություն չէ, ոչ էլ բարեգործություն։ Դրանք ներդրումներ են, որոնք շահույթ կբերեն բոլորին»,-ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ հավելելով, որ շահառու երկրներին դա թույլ կտա տեսնել «ժողովրդավարության հետ գործընկերության կոնկրետ առավելությունները», գրում է Deustche Welle-ն։ ԱՄՆ պարտավորվել է հատկացնել ներդրումների մեկ երրորդը՝ 200 մլրդ դոլար, ԵՄ երկրները 300 մլրդ դոլար կհատկացնեն։ Որպես առաջատար նախագծեր Բայդենն առանձնացրել է արևային էներգետիկայի զարգացումն Անգոլայում, որի համար 2 մլրդ դոլար կպահանջվի, և աջակցությունը Աֆրիկայում գործող Պաստերի ինստիտուտին, որը զբաղվում է պատվաստանյութերի մշակմամբ։ Արդեն 600 մլն դոլարի պայմանագիր է կնքվել ստորջրյա հեռահաղորդակցային կաբելի անցկացման համար՝ Հարավ-արևելյան Ասիայից դեպի Եվրոպա, Մերձավոր Արևելքի երկրներով։ 17,000 կմ երկարության կաբելը կկապի Սինգապուրը Ֆրանսիայի հետ և արագընթաց ինտերնետով և հուսալի կապով կապահովի տարածաշրջանի երկրներին։ Ներդրումային այս ծրագիրը կոչված է հակազդելու Չինաստանի «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» ծրագրին, որը մեկնարկել է 2013-ին և որի շրջանակում Չինաստանը տարբեր ենթակառուցվածքային նախագծեր է ֆինանսավորել առաջին հերթին Ասիայում և Աֆրիկայում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |