‌Դեսպանություն․ Լարսը փակ է Թերեքի վարարումից ճանապարհի վնասման պատճառով

‌Դեսպանություն․ Լարսը փակ է Թերեքի վարարումից ճանապարհի վնասման պատճառով

PanARMENIAN.Net - Լարսը փակ է հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով հունիսի 26-ին Թերգի/Թերեք գետի վարարումից ճանապարհի վնասվելու պատճառով, տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

‌Նշվում է, որ վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը, որի արդյունքում ժամանակավորապես արգելվում է նշված հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի պատկան մարմինների հետ և ճանապարհի վերաբացման ժամկետների վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---