Մուրադյան․ 3 ամսում ինքնագլորներից տուժած մոտ 40 մարդ է տեղափոխվել հիվանդանոց28 հունիսի 2022 - 11:40 AMT PanARMENIAN.Net - ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում մտահոգիչ վիճակագրություն է ներկայացրել` միայն վերջին 3 ամսվա ընթացքում էլեկտրական ինքնագլորներից տուժած մոտ 40 քաղաքացի է տեղափոխվել համալսարանական հիվանդանոց։ «Վերջերս, Երևանում շատերին կհանդիպեք ինքնագնաց ամենագլորներ վարելիս: «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց ինքնագնաց ամենագլորներ վարելիս բազմաթիվ վնասվածքներով քաղաքացիներ են հոսպիտալացվում: Ամենագլորներ վարողները խոչընդոտների հանդիպելիս, տրանսպորտային միջոցների բախվելիս մարմնական տարբեր վնասվածքներ են ստանում: Եղել են դեպքեր, երբ ինքնագլորը վարել է երկու կամ երեք անձ, այդ պատճառով կորցրել են կառավարումը և հարվածել կայանած կամ երթևեկող ավտոմեքենայի: Միգուցե ինքնագլորներն էկոլոգիապես մաքուր, հարմար և մատչելի փոխադրամիջոց են և արագ շրջանցում են խցանումները, բայց անտեսում են հնարավոր վտանգները, ուստի կարծում եմ պետք է որոշակի կարգավորումներ իրականացվեն այս խնդրին լուծում տալու նպատակով»,-ասվում է գրառման մեջ: Նշվում է, որ վիճակագրական պատկերը փաստում է, որ լուրջ վտանգված են թե անցորդները, թե վարորդները, և թե անձինք, որոնք օգտվում են այս տեղաշարժման միջոցից: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |