ԱՄՆ Պետդեպ․ ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահը չի ընդունել ԼՂ ապագան քննարկելու հրավերը28 հունիսի 2022 - 12:45 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը չի ընդունել Լեռնային Ղարաբաղի ապագան քննարկելու հրավերը։ Այդ մասին ասվում է բյուրոյի Twitter-ի միկրոբլոգում։ ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուսաստանցի համանախագահի Իգոր Խովաևն է, որի պաշտոնն այժմ կոչվում է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակացությանն հարցերով։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այսօր զրուցել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան։ Ցավոք, ռուսաստանցի համանախագահը չի ընդունել հրավերը: Մենք հուսով ենք, որ Մինսկի խումբը կշարունակի աշխատանքը»,- ասվում է գրառման մեջ։ Հունիսի 24-ին Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունն ԱՄՆ և Ֆրանսիայի նախաձեռնությամբ։ Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերի գծով օգնական Քերին Դոնֆրիդը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն խզել է հարաբերությունները ՌԴ հետ, սակայն պատրաստ է շարունակել գործակցությունը ԼՂ հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝ խաղաղ և կայուն կարգավորման համար։ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 22-ի ճեպազրույցում հայտարարել էր, որ իրավունք է վերապահում իրեն կասկածել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերին Դոնֆրիդի հայտարարության անկեղծության վերաբերյալ, քանի որ եթե «Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևորեին Մինսկի խմբի եզակի միջնորդական ձևաչափը, ապա թույլ չէին տա արհամարհել մասնակից բոլոր պետությունների հավանությանն արժանացած մանդատը»։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |