Շիրակցի գերիների հարազատները ցույց են անում Գյումրիում ռուսական հյուպատոսարանի շենքի մոտ28 հունիսի 2022 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Խծաբերդում գերեվարված գերիների հարազատները բողոքի ակցիա են անում Գյումրիում ռուսական հյուպատոսարանի շենքի դիմաց։ Նրանք ռուսական կողմից պահանջում են ապահովել իրենց հարազատների ազատ արձակումը, քանի որ, ըստ նրանց, տղաները գերեվարվել են ռուսական խաղաղապահ ուժերի հսկողության տակ գտնվող տարածքում ու նրանց թողտվությամբ, տեղեկացնում է Factor.am-ը։ Գերիների հարազատների ձեռքին պաստառներ են հետևյալ բովանդակությամբ՝ «Ո՞ւր էիք ռուս խաղաղապահներ», «Վերադարձրեք մեր տղաներին»։ Ըստ հյուպատոսարանի աշխատակիցներից մեկի՝ ՌԴ հյուպատոսն այս պահին շենքում չէ, հետևաբար՝ նա գերիների հարազատներին առաջարկել է երեք հոգանոց խումբ կազմել ու ժամը 14.00-ից հետո գալ և հանդիպել հյուպատոսի հետ։ Գերիների հարազատները հայտարարել են, որ կսպասեն, չեն հեռանա, մինչև հյուպատոսը չգա, իրենց պահանջը չլսի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ի առցանց ասուլիսում ասել է, որ Ադրբեջանում պահվող գերիների 90 տոկոսը գերեվարվել է ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում։ Անդրադառնալով կոնկրետ շիրակցի գերիներին՝ Փաշինյանն ասել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Խծաբերդն ու Հին Թաղերը հանձնված չեն եղել, և պետք է լինեին ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |