ՔՊ խմբակցությունը որոշել է հեռացնել Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից28 հունիսի 2022 - 18:42 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Իշխան Սաղաթելյանին, իսկ Վահե Հակոբյանին՝ հեռացնել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այս մասին հայտնել է իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, տեղեկացնում է «Ազատությունը»։ Այսօր ավելի վաղ ԱԺ նախագահը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կքննարկի նիստերից բացակայող ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը: Եթե նախկինում իշխանականները մանդատներից զրկելու մասին էին խոսում, Ֆրանսիայի հրապարակը բացելուց հետո չբացառեցին, որ պարտականությունները չկատարելու հիմնավորմամբ կարող են ներկայացնել նաև ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալին հետ կանչելու, ինչպես նաև հանձնաժողովների ընդդիմադիր նախագահների լիազորությունների դադարեցնելու մասին նախագծեր։ Ընդդիմադիր 2 խմբակցությունների պատգամավորները մշտական 12 հանձնաժողովներից 3-ում են նախագահում։ Հունիսի 24-ի հանրահավաքի ժամանակ «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը վերահաստատել էր, որ խորհրդարան չեն վերադառնալու, դա կանեն միայն իրենց օրակարգով: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Վարժական հավաքների ծանուցումը հրապարակային դարձնելու նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ռայիսիի ուղղաթիռի կործանումից նոր մանրամասներ են հայտնել Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն Կհայտարարվի աշխատանքների իրականացման մրցույթ Սիմոնյան․ Առաջիկայում նախատեսվում էր Իրանի նախագահի այցը ՀՀ «Դա մեզ համար շատ կարևոր էր»,- նշել է նա |