Գյումրիում կբացվի ՀՀ-ում առաջին «Իլյուզիաների թանգարանը»29 հունիսի 2022 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 6-ին Գյումրիի Շիրակացի 50/ա հասցեում կբացվի Հայաստանում առաջին «Իլյուզիաների թանգարանը»: Այդտեղ ցուցադրված է ֆիզիկայի, մաթեմատիկայի, հոգեբանության վրա հիմնված մոտ 50 ցուցանմուշ։ Այցելուները հնարավորություն կունենան տեսնելու՝ առաջին հայացքից սովորական թվացող, բայց իրականում «կախարդական» սենյակներ, որտեղ բացի զարմանալուց ու զվարճանալուց, ձեռք կբերեն նոր գիտելիքներ տարբեր ոլորտներից: «Թանգարան ստեղծելու գաղափարը վաղուց կար և տարիներով ուսումնասիրել ենք տարբեր երկրներում գտնվող նմանատիպ թանգարաններ։ Կարծում ենք, որ այն հետաքրքիր կլինի ինչպես տեղացիներին, այնպես էլ զբոսաշրջիկներին։ Գյումրի քաղաքն էլ պատահական չենք ընտրել։ Այս քայլով ցանկանում ենք ակտիվացնել քաղաքի ժամանցային կյանքը»,-նշել է թանգարանի համահիմնադիր Գրիշա Ամիրխանյանը։ Թանգարանի հիմնադրմանն աջակցել է ԵՄ-ն` բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (EU4B ITTD)» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից, իրականցվում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են |