ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՄԻ ՇԱՐՔ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԴԵՄ, ՀԱՅՏՆՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ 1 հուլիսի 2002 - 22:54 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում ահաբեկչություններ են պատրաստվում մի շարք պաշտոնատար անձանց դեմ: «ժողովրդական ազատագրության հեղափոխական ճակատ» ահաբեկչական խումբն ուղարկել է Թուրքիայի արդարադատության նախարարությանը ֆաքս, որում զգուշացրել է պատրաստվող ահաբեկչությունների մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Բաքվի ԶԼՄ-ները, ահաբեկիչները «մահվան դատավճիռ» են կայացրել 14 պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք, ըստ նրանց, մեղավոր են 1999 թվականի հոկտեմբերին Թուրքիայի բանտերում կատարված իրադարձություններում, ինչի արդյունքում զոհվել են մեծ թվով բանտարկյալներ: Դատապարտվածների թվում են` Թուրքիայի արդարադատության նախարար Հիքմեթ Սամիթյուրքը, մեկ գեներալ եւ տասներկու բարձրաստիճան զինվորականներ: Թուրքիայի արդարադատության նախարարությունը զգուշացրել է այդ անձանց հնարավոր ահաբեկչությունների մասին եւ հատկացրել թիկնապահներ:Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |