Վարդապետյան․ Կալանքը չպետք է ինքնանպատակ լինի՝ բոլորին, ում մեղադրանք է առաջադրվել, պետք չէ կալանավորել29 հունիսի 2022 - 16:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրված Աննա Վարդապետյանը ԱԺ-ում ունեցած իր ելույթում ասել է, որ դատախազությունը չպետք է որպես խափանման միջոց կալանավորումն ընտրի բոլոր անձանց համար, ում մեղադրանք է ներկայացված։ Նա նշել է, որ նախաքննության ընթացքում կալանքը խափանման միջոց է, ոչ թե պատիժ՝ նշելով, որ խոսքը, իհարկե, այն դեպքերի մասին չէ, երբ կասկածյալը կարող է խանգարել քննության ընթացքին կամ փախուստի դիմել։ Նա նշել է, որ մյուս դեպքերում կալանքը չպետք է ինքնանպատակ լինի, քանի որ կալանքը չի նշանակում, որ դրա արդյունքում նախաքննությունն ավելի արդյունավետ կլինի։ Վարդապետյանն ասել է նաև, որ հնչեղ գործերի դեպքում հանրության առաջին հարցն այն է, թե ինչու կասկածյալը չի կալանավորվել, մինչդեռ, դա վկայում է, որ պետական մեղադրանքի համակարգն այնքան անարդյունավետ է, որ դատախազությունն ու քննչական մարմիններն ի վիճակի չեն վարել գործը, եթե անձը կալանքի տակ չէ։ Աննա Վարդապետյանը 2019-ին նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ, 2020 թ. մարտին նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։ Գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թ. սեպտեմբերին։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա |