Քերոբյանը վտանգներ է տեսնում դրամի արժևորման մեջ29 հունիսի 2022 - 17:09 AMT PanARMENIAN.Net - էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով տնտեսության համար դրամի արժևորման հետևանքներին, ասել է, որ «ապրել և աշխատել է բիզնեսում 2004-2008 թթ., երբ դրամի կտրուկ արժևորման արդյունքում արդյունաբերությունը բնաջնջվեց», հայտնում է ՍիվիլՆեթը։ «Մենք տեսանք՝ որքան տուժեցին արտադրողներն ու արտահանողները»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ որպես տնտեսական ոլորտի պատասխանատու նախարար՝ չի կարող հանդուրժել «դրա կրկնությունը»: «Այն ժամանակ ես սուպերմարկետների ցանցի տնօրեն էի, և իմ աչքի առաջ տեղական արտադրության ապրանքները դուրս էին գալիս ցուցափեղկերից և դրանց փոխարինում էին ռուսական, ուկրաինական և թուրքական ապրանքները: Բնականաբար որպես էկոնոմիկայի նախարար՝ ես չեմ կարող հանդուրժել դրա կրկնությունը: Մանավանդ, որ մեր կառավարությունը որդեգրել է արդյունաբերական զարգացման քաղաքականություն»,- ասել է նա: Այն հարցին ի պատասխան, թե որքանով է համոզիչ Կենտրոնական բանկի մոտեցումը, որ դրամի արհեստական արժևորումը կհանգեցնի կտրուկ գնաճի, նախարարը վստահություն է հայտնել, որ ֆինանսների նախարարության և ԿԲ-ի հետ համատեղ ջանքերով կգտնեն լուծում: Իսկ լուծումը, նախարար Քերոբյանի պատկերացմամբ, հետևյալն է. «Կգտնենք այն լուծումը, որը կբալանսավորի բոլորի շահերը… կառավարությունը, էկոնոմիկայի նախարարությունն աշխատում են բարձր տնտեսական աճ ապահովել, Կենտրոնական բանկը ցանկանում է այնպես անել, որ այդ բարձր տնտեսական աճը քիչ ազդեցություն ունենա մարդկանց եկամուտների նվազման վրա»: Փոխարժեքի հայկական շուկայում դոլարը և եվրոն հետևողականորեն արժեզրկվում են, որն անհանգստացնում է հատկապես արտերկրի հաճախորդների հետ աշխատող բիզնեսին, արտահանողներին և դոլարով դրամական փոխանցումներ ստացողներին: Ուկրաինական ճգնաժամի սկզբի համեմատ՝ դոլարի փոխարժեքը Հայաստանում նվազել է մոտ 20 տոկոսով։ Դրամի անկման պիկը գրանցվել է մարտի 12-13-ին (518,3 դրամ՝ 1 ԱՄՆ դոլարի դիմաց): Կենտրոնական բանկի տվյալներով՝ հունիսի 29-ի դրությամբ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 408 դրամ, իսկ եվրոն` 432 դրամ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |