ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ն նոր համանախագահ ունի30 հունիսի 2022 - 10:31 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ն նոր համանախագահ ունի`Լորա Հոչլան։ Այդ մասին հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը, տեղեկացնում է Արմենպրեսը։ «Ինչպես պաշտոնապես տեղեկացրել ենք ներգրավված բոլոր կողմերին, ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահն է Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Լորա Հոչլան»,-ասել են դեսպանատնից։ ԱՄՆ Պետդեպը հունիսի 28-ին տեղեկացրել էր, որ նոր համանախագահը զրուցել է մյուս համանախագահների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հարցը: Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը չի ընդունել Լեռնային Ղարաբաղի ապագան քննարկելու հրավերը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահն այսօր խոսել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան: Ցավոք, Ռուսաստանի համանախագահը չի ընդունել հրավերը: Մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի աշխատանքների շարունակմանը»,- ասվում էր Պետդեպի հաղորդագրության մեջ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |